HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Թագուհի Թովմասյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու որոշումը կբողոքարկի դատարանում

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու ԱԺ որոշումը կբողոքարկի վարչական դատարանում։ Այս մասին պատգամավորը հայտնեց իր կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ԱԺ-ում կայացած քվեարկության ժամանակ 62 կողմ ձայնով Թովմասյանը հեռացվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ըստ պատգամավորի՝ դա քաղաքական որոշում էր և որևէ հիմնավորում չուներ։

«Պահանջում եմ դատարանից վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ապօրինի։ Ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից։

Ունեցել եմ անաշխատունակության թերթիկ և նախապես ներկայացրել եմ գրավոր տեղեկություն Աժ նախագահին և նախագահի պաշտոնակատարին՝ նրանցից ակնկալելով, որ ինձ վերաբերելի հարցի քննությունը կհետաձգվի մինչև կարողանամ ներկայանալ աշխատանքի։

Դիմումս անպատասխան են թողել և քննարկել ու քվեարկել են ինձ՝ լիազորություններից զրկելու հարցը, ինչի համար դիմել եմ վարչական դատարան, և անխուսափոլիորեն իմ լիազորությունները վերականգնվելու են դատարանի միջոցով»,- նշեց պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter