HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տվեք Փաշինյանին աշխարհի ամենաուժեղ բանակը, և նա կպարտվի նույնիսկ Ադրբեջանին»․ Հովհաննես Ավետիսյան

Եթե Նիկոլ Փաշինյանն իր տրամադրության տակ ունենա աշխարհի ամենաուժեղ բանակը, ապա այդ դեպքում կպարտվեր նույնիսկ Ադրբեջանին։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց ադրբեջանական բանակը ուշքի եկավ, և սկսեց գրավել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները, մինչդեռ դա կարող էր կանխվել, եթե մեր իշխանությունները գիտակցում և ցանկություն ունենային սահմանները ամրացնելու համար։

«Այս պահի դրությամբ ամենամեծ թալանչին հենց Փաշինյանն է, քանի որ թալանում է պետությունը՝ զրկելով հայրենիքի տարբեր մասերից, թալանում է մեր ժողովրդին, քանի որ ամենամեծ թալանը մարդկանց հայրենիքից զրկելն է և մեզ պատկանող տարածքները թշնամուն կամավոր հանձնելը»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը՝ շեշտելով, որ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տալու, այդ պատճառով քաղաքական դաշտի դերակատարները պետք է ձևավորեն օրակարգ և նրան հեռացնեն իշխանությունից։ 

Հովհաննես Ավետիսյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը հասցրել է զենք-զինամթերք և զորք կուտակել նոր պատերազմ սկսելու համար, և ըստ փորձագետի՝ նրանք պատրաստվում են նոր պատերազմի։ «Հիմա քանի որ Հայաստանում նրանց շահերի պաշտպանը Նիկոլ Փաշինյանն է, նրա հեռացումը, նույնիսկ հեռացման իրողությունը նրանց նոր պատերազմի հիմք է տալու»,- նշում է Հովհաննես Ավետիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանություններ (1)

Զավեն
Իհարկե կպարտվի, քանի դեռ Կրեմլն է որոշում, ով ապրի, ով մեռնի, իսկ ով էլ ինչ խոսի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter