HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Հրդեհներ Եվրոպայի հարավում․ ԵՄ-ն նոր հակահրդեհային ինքնաթիռներ կգնի

Եվրամիությունը ցանկանում է նոր հակահրդեհային ինքնաթիռներ գնել՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Անցյալ տարի ԵՄ-ն կրկնապատկեց իր հրշեջ ինքնաթիռների թիվը՝ դարձնելով 28 հատ, քանի որ Հարավային Եվրոպայում առաջացած հրդեհները սպառել էին նախկին 13 ինքնաթիռների ներուժը։ Ակնկալվում է, որ այդ թվերի կրկնապատկումը կարժենա 23 միլիոն եվրո, հայտարարել է Եվրահանձնաժողովը:

Կլիմայի փոփոխությունները մեծացնում են ուժեղ հրդեհների վտանգը։ Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչն ասաց, որ Բրյուսելը ցանկանում է այս տարի պայմանագրեր ստորագրվեն՝ 12 նավեր գնելու համար, ԵՄ-ի կարիքների համար, ևս 12-ը՝ ԵՄ անդամ երկրների ազգային նավատորմերը ուժեղացնելու համար:

«Արտադրող De Havilland Canada-ն համաձայնել է վերսկսել Canadair ինքնաթիռի արտադրությունը, եթե ԵՄ-ից պատվերներ ստանան»-, ասել է Լենարչիչը։

De Havilland-ի հայտարարության մեջ ասվում է, որ DHC-515 Firefighter հակահրդեհային ինքնաթիռի նախագծային վերանայումը ավարտվել է և ակնկալվում է ավարտել պայմանագրերի կնքումը հաճախորդների հետ առաջիկա ամիսներին, և առաջին առաքումը կլինի մինչև 2027 թվականի հրդեհային սեզոնը:

Եվրոպայի հարավում այժմ նույնպես հրդեհներ են։ Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով երեք մարդ է զոհվել, հազարավոր զբոսաշրջիկներ տարհանվել են, իսկ իտալացի հրշեջները հայտնում են մոտ 1400 հրդեհ մարելու մասին:

«Իրավիճակը, որը մենք տեսնում ենք Հարավային Եվրոպայում, ցույց է տալիս, որ մենք կլիմայական ճգնաժամի մեջ ենք: Այն արդեն այստեղ է», - ասել է Լենարչիչը:

ԵՄ-ն պատրաստ է օգնություն տրամադրել նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին: 2022 թվականին ԵՄ դաշինքը 11 նման խնդրանք է ստացել։ 

Լենարչիչն ասել է, որ կլիմայի փոփոխության հետևանքները Եվրոպային արժենում են տարեկան առնվազն տասնյակ միլիարդավոր եվրո ծախսեր, որոնք կաճեն, եթե երկրները շտապ չնվազեցնեն հանածո վառելիքի այրումը և մոլորակը տաքացնող ածխաթթու գազի արտանետումները:

Լուսանկարը՝ Reuters

Արեն Նազարյան, Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter