Ինչպե՞ս է ստացվել, որ այս պայմանագրերը կնքվել են 20 տարի ժամկետով և շուկայականից էժան գնով։ Այս հարցն ուղղեցինք Ռաֆիկ Խաչատրյանին։ Նա նշեց, որ այդ ժամանակ Միավորումն աշխատավարձի եւ նպաստի կուտակված պարտքեր ուներ։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կրկին ցույց տվեցին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց եւ անկուսակցականների ձեւական մասնակցությունը։
Տվյալներ ենք ստացել Երևանի քաղաքապետարանից, բաց աղբյուրներից եւ ուսումնասիրել դրանք։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարիներ շարունակ զգուշացնում է՝ խոշոր կանխիկի հայտարարագրումը բարձր ռիսկ է պարունակում, մինչդեռ հենց պետական համակարգի ներսում կանխիկ խնայողությունները շարունակում են մեծ տեղ զբաղեցնել։
2025 թվականի հունվարի 7-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։
«Հետքն» ուսումնասիրել է Արաբկիր վարչական շրջանում 2015-ից 2025 թվականներին իրականացված եւ ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերի կառուցապատման ծրագրերը եւ դրանց հնարավոր ազդեցությունը ենթակառուցվածքների վրա։
Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։
Վաղարշապատ համայնքում ընտրական իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի։ Հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Վաղարշապատ համայնքի նոյեմբերի 16-ի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ: Ուսումնասիրելով այդ կուսակցությունների հայտարարագրերը` պարզեցինք, որ դրանք թերի են լրացված, իսկ տվյալներն արժանահավատ չեն:
Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։
Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրում կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2024 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 105 մլն 719 հազար դրամ է։
2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններն են, որին մասնակցում է 8 քաղաքական ուժ: «Հետք»-ը ներկայացնում է քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին երեք համարները զբաղեցնող թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։
Ընտրական ցուցակներում համամասնությունը պահպանված չէ նաև սեռերի հարցում, կանայք ավելի քիչ են։ 65%-ը կամ 232 մարդ արական սեռի է, 35%-ը կամ 123 մարդ՝ իգական: Բոլոր քաղաքական ուժերի ցուցակներում կանանց թիվը զիջում է տղամարդկանց թվին:
Դատական իշխանությունը ներկայացնող 716 պաշտոնատար անձանց 89%-ը կամ 638-ը կանխիկ գումար է հայտարարագրել։ Որոշ դեպքերում կանխիկ գումարի չափը հասնում է մինչև 70 մլն դրամի։
Այսօր առավոտյան ՀՖՖ-ն հայտարարեց Հայաստան - Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մեկնարկը, սակայն կայքը տեխնիկական խնդիրների բախվեց։
«Ռենդերֆորեսթ» ՍՊԸ-ի և Շրջակա միջավայրի նախարարության միջև 2024-ի մարտի 14-ին հուշագիր է կնքվել այն մասին, որ ընկերությունը հանրային այգի է հիմնելու «Ջրվեժ» անտառպարկի տարածքում։ Այգին հիմնելու համար նախատեսվել է մոտ 5․5 հեկտար տարածք։
Խորհրդային շրջանում «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը տասնյակ շենքեր ուներ երկրի ամբողջ տարածքում։ Տարածքների մի մասը արտադրական նշանակության էին, մյուսները՝ ադմինիստրատիվ։
2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ ՆԳ ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար, ևս 2-ը՝ ծառայողական քննության ընթացքում փորձաքննությունից հրաժարվելու համար։
2024-ին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) 333 մարդ է մահացել։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղի է ունեցել 4,465 ՃՏՊ, որից 279-ը՝ մահվան ելքով։ Մարմնական վնասվածք է ստացել 6,293 մարդ։
Մենք որոշեցինք թակել Երևանի փոքր կենտրոնում գտնվող Հանրապետության 62 շենքի բնակարանների դռները՝ ստուգելու՝ արդյո՞ք այնտեղ ապրում են հարուստներ, եթե ոչ՝ պատրա՞ստ են վաճառելու կամ վարձով տալու իրենց բնակարանները։
Կենտրոնն ունի 48 դիտակայան, որտեղ տեղադրված է 122 չափիչ սարք, որոնք գնահատում և կանխատեսում են սեյսմիկ ռիսկը։
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարությունը մարդկանց արտահանձնելու մասին օտար երկրների 452 պահանջ է մերժել:
Տիեզերքն անսահմանություն է, բայց միևնույն ժամանակ, եթե ամեն ինչ հնարավոր է, հնարավոր չի նաև ոչինչ։
Արդյոք Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրություններին հաջորդել են ռազմական գործողություններ, և որքանո՞վ է իրական տեսակետը, որ Ադրբեջանը, նման հաղորդագրություններ տարածելով, հող է նախապատրաստում ռազմական գործողությունների համար։
Քաղաքապետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ 213 հազար 21 տրանսպորտային փաթեթ է վաճառվել։
Իրավապահների խոսքով, Հայաստան ներկրվող թմրանյութերի հիմնական մասն արտահանվում է, այսինքն՝ Հայաստանը տրանզիտ երկիր է թմրանյութերի շրջանառության շղթայում։ Հայաստանի տարածքով այլ երկրներ արտահանվող թմրամիջոցների հիմնական մասն Իրանից է ներկրվում։
Ավտոմեքենայի համարանիշեր գողացողների գործելակերպը հիմնականում նույնն է։ Հանցագործները գողանում են համարանիշերը, այնուհետև կապ հաստատում մեքենայի սեփականատիրոջ հետ և առաջարկում որոշակի գումարի դիմաց վերադարձնել։
Տարիներ շարունակ գյուղատնտեսները բողոքում են հողագործության ցածր եկամտաբերությունից, ոռոգման ջրի սակավությունից, եղած ջրի վատ կառավարումից, պտուղ-բանջարեղենի ցածր գնից։
Վիճակագրական կոմիտեն պարբերաբար հրապարակում է Հայաստանում աշխատաշուկային վերաբերող տվյալներ, օրինակ՝ ամսական միջին աշխատավարձ, աշխատողների քանակ՝ ըստ մարզերի, սեռի։ Այս տվյալները վերլուծելով՝ փորձենք հասկանալ՝ ինչ շարժ կա։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Հայաստանի գլխավոր օդային դարպասն է, այստեղ աշխատանքը գիշերային ժամերին էլ չի դադարում, որպես կանոն, գիշերն ավելի ակտիվ է։
Հայաստանը մեծ մասամբ ապահովում է ներքին շուկայի համար անհրաժեշտ այն մրգերի ու ընդեղենի պաշարները, որոնք երկրում արտադրվում են։ Շատ քիչ տեսակների դեպքում է ինքնաբավության մակարդակը 100%-ից ցածր։
«Հետք»-ն ուսումնասիրել է Երևանի գերեզմանատների տարածքները, դրանցում արձանագրված մի շարք հանցագործություններ, ծանոթացել է բազմաթիվ փաստաթղթերի, դատական գործերի, զրուցել պատասխանատուների հետ և պարզել է գերեզմանատների կառավարման ոլորտում առկա բացերը։
«Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն Դովեղի դպրոցի շինարարությունը պետք ավարտեր 2024-ի հունիսին:
Ցորենի և բրնձի վերաբերյալ քննարկումները հատկապես ակտիվացան վերջին ամսում, երբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Խաղաղության խաչմերուկ» թեմայով համաժողովին առաջարկեց դիտարկել ցորենի փոխարինումը բրնձով՝ որպես ռազմավարական ապրանք։
Հայաստանի պարենային ապահովության պատկերը վերջին 10 տարիներին փոխվել է. մի շարք ապրանքատեսակների մասով մեր երկիրը ինքնաբավ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է արտադրության ծավալների նվազմամբ։
Փառատոնն անցկացվում է արդեն 16 տարի, հիմնադիրը քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Քասունին է։
Միայն 2024թ. 7 ամսվա ընթացքում տեսչական մարմինը 128 բնակավայրում ստուգել է խմելու ջրի որակը, որից 94-ում կամ 73%-ում շեղումներ են հայտնաբերվել։
Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ դատական նիստերը նշանակվել են միջինում ամիսը մեկ անգամ։ Գործերից երկուսը գտնվում են դատաքննության փուլում, մեկը՝ դատաքննության նախապատրաստության փուլում, երկուսը կարճվել են։
Քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը ծավալուն են՝ հագեցած տարիների հաշվարկներով, դատարանի աշխատակազմում տնտեսագետի հաստիքի անհրաժեշտություն տեսնում են թե՛ Դատախազությունը, թե՛ փաստաբանական համայնքը, թե՛ դատավորները։
«Խելացի» անասնաշենք․ ինչի՞ մասին է այս ծրագիրը:
Ժամը 22:35 է, հորդառատ անձրև է սկսվում, վնասվում է էլեկտրաէներգիայի քաղաքային ցանցը։ Մետրոպոլիտենում հոսանքի տատանում է լինում։ Վագոններում նստած ուղևորները չեն էլ զգում, թե ինչ է կատարվում։
Ապօրինի գույքի գործերով կնքվել է հաշտության 6 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ընդհանուր 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ:
Օրենսդությունը, բացի տուգանքից, այլ բան չի սահմանում:
Պետշահերի վարչության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն օտարել է սեփականության իրավունքով այս պահին ՀԿ-ին պատկանող մի շարք գույք, որոնք սեփականության իրավունքով, ըստ մեր ողջամիտ ենթադրության, պատկանում են պետությանը։
Հայաստան է տեղափոխվել և պատիժը այստեղ է կրում արտերկրում դատապարտված ՀՀ 15 քաղաքացի, որից 13-ը Հայաստան են տեղափոխվել Ռուսաստանից։
Ոստիկանությունը բիրտ ուժ գործադրեց՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան։
Հայաստանում կրիպտոարժույթների շուկան դեռեւս չի կարգավորվում։ Այսօր կրիպտոարժույթներով գործարքների անվտանգությունը չի երաշխավորվում պետության կողմից, և ֆինանսական կորուստներից մարդիկ ապահովագրված չեն:
Ստացվում է՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայքը կարող է հրապարակել մի տեղեկատվություն, որը փաստացի իրականությանը չի համապատասխանում։
«Հետքն» ուսումնասիրել է 2019-2023թթ. 9 ամսվա տվյալները և պարզել, որ գրեթե ամեն տարի ավելանում է առգրավված, հայտնաբերված, ինչպես նաև կամավոր հանձնված ապօրինի զենքի քանակը: