HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ են հայտարարագրել «Ռեֆորմիստների» կուսակցության թեկնածուները

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակում պատգամավորության 83 թեկնածու է ներառված։ Նրանցից 51-ը չի աշխատում, իսկ կեսը նախորդ 12 ամիսներին եկամուտ չի ունեցել։ 

Կուսակցության ցուցակից ամենամեծ եկամուտը մեկ տարվա ընթացքում ունեցել է 39-րդ համար Արմենուհի Հարությունյանը՝ 11 մլն 857 հազար դրամ։ Նա հայտարարագրել է 2․6 մլն դրամ դրամական միջոց, երկու անշարժ գույք և մեկ մեքենա։ Կուսակցության անդամներից 29-ը դրամական որեւէ միջոց չունի, մինչև մեկ միլիոն դրամ ունեն 40-ը։

Ըստ աշխատանքային կարգավիճակի, Ռեֆորմիստներ (2).jpg (491 KB)Ըստ եկամուտների, Ռեֆորմիստներ (2).jpg (189 KB)

 

 

 

 

 

 

 

 

«Ռեֆորմիստների» կուսակցության ցուցակը գլխավորում է Վաղարշակ Հարությունյանը։ Նա, սակայն, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։ Պաշտպանության նախկին նախարար Հարությունյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 204 քմ մակերեսով բնակարան։

Ըստ դրամական միջոցների, Ռեֆորմիստներ (2).jpg (157 KB)

Հարությունյանի հիմնական եկամուտը ՊՆ-ից ստացած 4.9 մլն դրամ թոշակն է։ 720 հազար դրամ և 884 հազար ռուբլի տոկոսագումար էլ նա ստացել է «Հայէկոնոմբանկում» և ռուսական «Սբերբանկում» ունեցած ավանդներից։ Վաղարշակ Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ և 30 հազար դոլար։

«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նախընտրական ցուցակում երկրորդն է։ Նա Արմավիրի մարզի Եղեգնուտ բնակավայրում գտնվող 161.7 քմ մակերեսով բնակելի տան համասեփականատեր է։

Բաբայանը չի աշխատում և որևէ եկամուտ վերջին 12 ամիսներին չի ունեցել։ Նա հայտարարագրել է 900 հազար դրամ։

Ցուցակում Բաբայանին հաջորդում է «Armenia today» կայքի լրագրող Անի Ներկարարյանը։ Նա հաշվետու ժամանակահատվածում 1.2 մլն դրամ աշխատավարձ է ստացել «Armenia today»-ից։ 2000 թվականի արտադրության «Toyota Vitz» մակնիշի մեքենա ունի։ Ներկարարյանը հայտարարագրել է 37 հազար դրամ։

«Ռեֆորմիստների» կուսակցության նախընտրական ցուցակի չորրորդ համարը Երևանի ավագանու անդամ Գրիգոր Հարությունյանն է։ Նա Վանաձորում գտնվող 75 քմ մակերեսով բնակարանի համասեփականատեր է։ Ըստ հայտարարագրի, Հարությունյանը Երևանի քաղաքապետարանից 750 հազար դրամ աշխատավարձ է ստացել։ Նրա դրամական միջոցները կազմել են 75 հազար դրամ։

Գարիկ Ուրումյանը, որը «Ռեֆորմիստների» կուսակցության նախընտրական ցուցակում հինգերորդն է, չի աշխատում։ Նրա հայտարարագիրը դատարկ է։ Ըստ հայտարարագրի, Ուրումյանը չունի ոչ անշարժ, ոչ շարժական գույք և ոչ էլ եկամտի որևէ աղբյուր։

Ցուցակի վեցերորդ համար Նատալյա Սաղիյանը Երևանում գտնվող 43.47 քմ մակերեսով բնակարանի սեփականատեր է։ Նա «Թի- Էլ-Էս» թարգմանչական բյուրոյից 284 հազար դրամ հոնորար է ստացել։ Նրա դրամական միջոցները կազմել են 28 հազար դրամ։

«Ռեֆորմիստների» նախընտրական ցուցակի յոթերորդ համար Աննա Սաֆրազբեկյանը նույնպես գործազուրկ է։ Նրա հայտարարագիրը ևս դատարկ է։

«ՌԳ քոնսթրաքշն» ՍՊԸ-ում որպես աշխղեկ աշխատող Միքայել Գալուստյանն ունի  Երևանում գտնվող 26.1 քմ մակերեսով ավտոտնակ և 2020 թվականի արտադրության «Nissan Kicks» մակնիշի մեքենա։

«ՌԳ քոնսթրաքշն» ՍՊԸ-ից Գալուստյանը ստացել է 668 հազար դրամ աշխատավարձ։ Նրա դրամական միջոցները կազմել են 1.5 մլն դրամ և 2 հազար դոլար։

Հայ-ռուսակական (Սլավոնական) համալսարանի դասախոս Աննա Դերձակյանը «Ռեֆորմիստների» նախընտրական ցուցակի իններորդ համարն է։ Նա Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ունի 82 քմ մակերսով բնակարան, իսկ Արագածոտնի մարզում՝ 0.0514 հա մակերեսով հողամաս։

Սլավոնական համալսարանից Դերձակյանը ստացել է 280 հազար դրամ աշխատավարձ։ Բանկային ավանդների տոկոսներից էլ՝ 350 հազար դրամ։ Դերձակյանն ունի 4 մլն դրամ և 4 հազար դոլար։

«Ռեֆորմիստների» նախընտրական ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է «Մայկրեդիտ» ՈւՎԿ-ի տնտեսական անվտանգության բաժնի ղեկավար Արման Ղազարյանը։ Նա Երևանում գտնվող երկու բնակարան ունի՝ 72 և 55 քմ մակերեսներով։ 

6.7 մլն դրամ աշխատավարձ Ղազարյանը ստացել է «Մայկրեդիտ» ՈւՎԿ-ից, իսկ 1.4 մլն դրամ կազմել է նրա կենսաթոշակը։ Ղազարյանը հայտարարագրել է 2.5 մլն դրամ։

Կուսակցության 83 թեկնածուների միջին տարիքը 47 է։ Թեկնածուներից 56-ը 45-55 տարեկան է։ Ցուցակի մոտ 46%-ը կանայք են, 54%-ը՝ տղամարդիկ։ Անկուսակցական են 23-ը, մեկը՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից, մնացած 59-ը՝ «Ռեֆորմիստներ»-ից։

Սեռատարիքային կազմ, Ռեֆորմիստներ (2).jpg (289 KB)

Գլխավոր նկարում ձախից՝ Վահան Բաբայան, Վաղարշակ Հարությունյան, Անի Ներկարարյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter