8-րդ հարկ․ Երևանի կառուցապատման հետևանքները
«8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը Երևանի կառուցապատման և մեծածավալ շինարարության բացասական ազդեցության մասին է։ «Հետքի» լրագրողներ Արեն Նազարյանը, Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը զրուցել են Երևանի ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության, Երևանում իրականացված խոշորամասշտաբ շինարարության մասին։ Նախորդ տարի «Հետքն» ուսումնասիրել էր Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցված ու կառուցվող բնակելի համալիրների քաղաքաշինական ծրագրերը։ Պարզել էինք, որ նոր շենքերը ծանրաբեռնել էին ջրի, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման համակարգերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել