
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարականի դիմում կներկայացնի
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնում է, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հեռանում է պաշտոնից։
«Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:
Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին: Աստված պահապան Հայաստան աշխարհին:
Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,- ասված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել