HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

«Դադարեցնե՛լ հայկական ցեղասպանությունը Արցախում»․ Լուիս Մորենո Օքամփո

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ էր հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը: 

Այսօր Լուիս Մորենո Օքամփոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է նախագահին, որ յոթ օրվա ընթացքում զեկույց կպատրաստի այս թեմայով։

Նա մասնավորապես գրել է«Արցախի նախագահը հարցրել էր՝ արդյո՞ք Ադրբեջանի այս շրջափակումը նոր ցեղասպանության սկիզբ է հայերի համար։ Եվ ես պատիվ ունեմ օգնելու»,-գրել էր Մորենո Օքամփոն։

Հաջորդ գրառումը միջազգային իրավունքի առաջատար մասնագետը հարցի ձևով է շարադրել․ «Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը ցեղասպանություն իրականացնել այսօր։ Այո կարող է»։

Բոլոր երեք թուիթներին Լուիս Մորենո Օքամփոն ավելացրել է #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023 (դադարեցնել հայկական ցեղասպանությունը Արցախում) հեշթեգը։

Գլխավոր լուսանկարը՝ Agence France-Presse-ի/Ռոել Ռոզենբուրգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter