HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ադրբեջանը հրաժարվել է Բրատիսլավայում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպումից

Ադրբեջանական կողմը հրաժարավել է օգոստոսի 1-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից, որը կազմակերպվել էր Արևմուտքի միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչների հետ բանակցություններից հրաժարվել է առանց որևէ պատճառաբանության։

Տիգրան Պետրոսյանը նշում է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ևս մեկ հանդիպում պետք է տեղի ունենար այս տարվա հուլիսի 1-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Արցախի և Ադրբեջանի հասարակական կազմակերպություների միջև, սակայն դա ևս չի կայացել։ Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ բանակցությունները չպետք է տեղի ունենան երրորդ երկրում, այլ՝ Ադրբեջանում։

Այս տարբերակին, ըստ Տիգրան Պետրոսյանի, կողմ է նաև Ռուսաստանը, որն առաջարկում է հանդիպումը կազմակերպել ադրբեջանական Եվլախ քաղաքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter