
«Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել». Տոնոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցում է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե նախապես տեղյակ եղե՞լ է 2020-ի սեպտեմբերին սպասվող մարտական գործողություննրի վերաբերյալ, Տոնոյանը հայտնեց, որ սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եղել է:
«Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել»,- ասաց նա:
Տոնոյանի խոսքով` սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ է եղել այն տեղեկության հիման վրա, որ ստացվել է իր փորձի և պաշտոնական տեղեկատվությամբ, որ ստացել է պարբերաբար:
Անդրադառնալով պատերազմը կանխելու հնարավորության մասին` Տոնոյանը խոսեց իր պաշտոնավարման ընթացքում Կառավարության ընդունած 2 որոշումների մասին` ընդունված 2018-ին և 2019-ին:
Նա ասաց, որ 2018-ի որոշումը կարելի է կոալիցիոն կառավարության ծրագիր կոչել, իսկ երկրորդը` 2019-ի Կառավարության ծրագիրն է, որը ունի նաև միջոցառումների ցանկ:
Տոնոյանը ներկայացրեց այդ որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկը, որոնք առնչվում էին Պաշտպանության նախարարությանը:
Նա հիշատակեց նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը, զինված ուժերի զարգացման ծրագիրը, ՀՀ զինված ուժերի կիրառման պլանը և դրանցից բխող փաստաթղթերի փաթեթ:
Տոնոյանն ասաց, որ դրանք եղել են իր` որպես պաշտպանության նախարարի, գործունեության հիմնական ուղղորդիչ փաստաթղթերը և իր լիազորությունների շրջանակում դրանք իրականացրել է:
Մեկնաբանել