HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«2020-ի նոյեմբերի սկզբին ինձ զեկուցել են, որ ՍՈՒ-30-ներն անցել են մարտական հերթապահության»․ Դավիթ Տոնոյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի ՍՈԻ-30 կործանիչները ինչու մարտական թռիչքներ չիրականացրին։

«ՍՈՒ-30-ները բազմաֆունկիցոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի տեսանկյունից մենք 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով գոնե սկզբնական փուլում սպառազինության հետ կապված հագեցվածություն ունեինք, նաև այն հրիթնռերի, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտված կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև ՍՈՒ-30-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,- շեշտեց պաշտպանության նախկին նախարարը։

Տոնոյանը նշեց, որ 2020-ի նոյեմբերին սկզբին իրեն զեկուցել են, որ ՍՈՒ-30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում է իրականացվել։ Ըստ Տոնոյանի՝ թռիչքներն իրականացվել են Տավուշի և Նախիջևանի ուղղություններում։

«Մենք հակառակորդի հետ համեմտությամբ՝ կործանիչների գործառույթի, այսինքն՝ ՍՈՒ-30-ների կործանիչ բաղադրիչի հետ զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որոնք ունեին ՍՈՒ-30-ները, ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդի միջոցներն ու ենթակառուցվածքները, այդպիսի կարողություն մենք ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել։ Մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել։ Մենք հինվում էինք միայն նախկին Խորհրդային Միության սահմանից եկող սպառնալիքների Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և ՌԴ ռազմօդուժի կործանիչների հագեցվածության, կիրառման վրա։ Բայց ես պնդում եմ, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում էր, և դա ընդհանրապես մեր զինված ուժերի մակարդակը բարձրացրեց»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter