HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Տոնոյանը պնդում է՝ պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել

44-օրյա պատերազմի օրերին զորքերի համալրումը կասեցնելու մասին տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը։ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստում այսպիսի հայտարարություն արեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ շեշտելով, որ համալրումն իրականացվել է պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում և անգամ դրանից հետո։

«Այդ շահարկումը, կարծում եմ, կապված է կամավորական ջոկատների ներգրավման կամ չներգրվավման հետ։ Պաշտոնական զորահավաքը երբեք չի դադարեցվել։ Կարող եք հրավիրել այստեղ մինչև հիմա պաշտոնավարող զորահավաքային համալրման ծառայության պետին և իրեն այդ հարցը տալ, այդպիսի բան գոյություն չունի։ Ոնց կարող է այդպիսի բան լինել, եթե մեր զինված ուժերի քանակը կրկնապատկվեց, հասկանու՞մ եք՝ ինչ թվերի մասին է խոսքը»,- նշեց Դավիթ Տոնոյանը։

Նիստին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հետաքրքրվեց՝ պահեստազորայինները, ինչպես որ կարգն է, ներդաշնակում անցել են, հետո՞ են գնացել առաջնագիծ, թե՝ եղել են այնպիսի գործընթացներ, որ միանգամից առաջնագիծ են գնացել։

Տոնոյանը նշեց, որ ներդաշնակման ժամանակահատվածը այսպես թե այնպես կարճ է եղել, որը կապված է եղել նաև զորակոչվողների պատրաստվածության վիճակի հետ, բայց զինված ուժերը որքան հնարավոր է՝ փորձել են երկարացնել այդ գործընթացը։ 

«44 օրը չնչին ժամանակաշրջան է այդ մակարդակի պատերազմի մեջ մտնելու և զորահավաքային և այլ հարցերին արձագանքելու առումով։ Մենք  1992-94 թվականներին բազում 44-օրյաներ ենք ունեցել, որոնք անհաջողությամբ են ավարտվել, հետո մենք վերականգնել ենք մեր բնագծերը և առաջխաղացումներ ենք ունեցել․․․եկեք այսպիսի գնահատական տանք՝ զորահավաքային պրոցեսները խնդիր են եղել։ Լուծումները գտնելու համար լուրջ ուսումնասիրություն է պետք»,- ասաց Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դռնփակ նիստին իր առաջարկությունները կներկայացնի այս հարցի վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter