HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«F-16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում՝ չսադրելու նպատակով». Դավիթ Տոնոյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ պատերազմին նախորդող ժամանակահատվածում, երբ Նախիջևանի զորավարժությունների ժամանակ F-16-երի վերաբազավորում տեղի ունեցավ դեպի Գյանջա, իրեն և Գլխավոր շտաբին հուշեց, որ դա վարժանքի նպատակով չէ:

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` գրեթե 4, 5, 6, 8 ժամվա մեջ գտնվում էին օդում և մոտենում էին 45 կմ-ից, անգամ ժամանակ առ ժամանակ 25 կմ-ից, որ ստիպում էին Պաշտպանության բանակի ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունը»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ երբ F-16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուները, այլ ինքնաթիռները, նշանակում էր, որ դա համարյա թե մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ:

«Այդ ժամանակաշրջանից սկսած` իմ և ՌԴ նախարարի հանդիպումները եղել են երեքը»,- ասաց Տոնոյանը:

Նա ասաց, որ ռուսական կողմից մեզ դիմում է եղել` չսադրելու և սառնասրտություն ցուցաբերելու մասին, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից:

«F-16-ի խոցումը Պաշտպանության բանակի ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- ասաց Տոնոյանը:

Նա հայտնեց, որ նախաձեռնել է 2 խումբ հանդիպումներ` Թուրքիայի ներգրավվածությունը, F-16-երի կիրառելիությունը չեզոքացնելու վերաբերյալ:

Հանդիպումները եղել են դաշնակից ՀԱՊԿ-ի անդամ երկրների և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:

«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններին: Բոլորին տրվել են Թուրքիայի F-16-երի օդային դիագրամաները, ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացնել այդ երկրի ներգրավումը արցախյան պատերազմի թատերաբեմում»,- ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրների ներկակացուցիչների հետ, ընդ որում` որոշների հետ մի քանի անգամ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter