HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերին հնարավոր է այցելի ՄԱԿ-ի գրասենյակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերին կարող է այցելել Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության աղբյուրները կարծում են, որ Նյու Յորքում Զելենսկին կներկայացնի խաղաղության իր բանաձևը։ Վերջինս 10 կետից բաղկացած ծրագիր է, որը նպատակ ունի կանգնեցնել պատերազմը։

Միևնույն ժամանակ Bloomberg-ի աղբյուրները չեն կարծում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին։ Նրանք հիշեցրել են, որ Ռուսաստանի նախագահի տեղաշարժը սահմանափակված է Միջազգային քրեական դատարանի օրդերի պատճառով։

Դա մասամբ հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով նման այցի հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին՝ Պեսկովը հայտարարել է, որ «նախագահը դեռևս այդպիսի պլաններ չունի»։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։

Հուլիսին հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Պուտինը չի այցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և կմիանա միայն տեսակոնֆերանսի ձևաչափով։ Այդ մասին Ռուսաստանին խնդրել էին հենց ՀԱՀ իշխանությունները, քանի որ այդ երկիրը վավերացրել է Հռոմի ստատուտը։

Սքրինշոթը՝ UN TV-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter