HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչու Կառավարությունը և խաղաղապահները խոստումները չեն կատարում»․ արցախցի մայրիկների ակցիան Ստեփանակերտում

Արցախցի մի խումբ կանայք այսօր՝ օգոստոսի 1-ին, հավաք են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք պահանջում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու և նրանց, նրանց երեխաների համար նորմալ կյանք ապահովելու համար։ 

31-ամյա Թագուհի Գրիգորյանը մեկ տարեկան դստեր հետ նույնպես մասնակցում է Արցախի մայրիկների հավաքին։ Նա միայնակ է մեծացնում դստերը։

Ասում է՝ Վերածննդի հրապարակում հավաքվել են՝ հասկանալու, թե ինչու Կառավարությունը և ռուս խաղաղապահները պատերազմից հետո տված իրենց խոստումները չեն կատարում։ 

«Մենք բոլորս ուզում ենք իմանալ՝ ինչո՞ւ գոնե մեր երեխաների համար հնարավոր չէ նորմալ կյանք ապահովել։ Գոնե մանկական սնունդ ինչո՞ւ չենք կարող մենք մեր խանութներում գտնել։ Գոնե մինիմում հիգիենայի պարագաներով ինչո՞ւ ապահովված չենք»,- նշում է Թագուհի Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ երեխայի համար ունեցած պաշարները մի ամիս հազիվ կհերիքեն։

«Ես փոքր բանջարանոց եմ արել, դրանով եմ մի կերպ գոյատևում։ Բայց մի օր էլ բանջարեղենն է վերջանալու։ Առջևում ձմեռ է։ Եփած կարտոֆիլ ու եփած լոբի, միայն դա ենք ուտելու։ Ձեթ չենք ունենալու, աղ չենք ունենալու, շաքարավազ արդեն չունենք»,- ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter