HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինական հատուկ ծառայությունները կապ ունեն Ղրիմի կամրջի երկու պայթյունի հետ

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները կապ ունեն Ղրիմի կամրջի երկու պայթյունների հետ։

«Մեր զինվորականներն իրենց տեղն են դնում բազմաթիվ օբյեկտների անձեռնմխելիությունը, որոնք Ռուսաստանում համարվում էին 100 %-ով պաշտպանված։ Դա և Ղրիմի կամուրջն է, որի մասին խոսում էին մեր Անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Նրանք մասնակցել են թե առաջին դեպքին, և թե երկրորդին»,- ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Դանիլովը։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հուլիսին առաջին անգամ բացահայտ խոստովանել էր, որ 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթյունը դարձել էր ուկրաինական հատուկ ծառայությունների «իրագործումներից մեկը»։

Այն մասին, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և ուկրաինացի զինվորականները կապ ունեն Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած երկրորդ պայթյունի հետ, որը գրանցվել էր 2023 թվականի հուլիսի 17-ին, հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Լուսանկարը՝ Global Look Press-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter