
Ուկրաինան վերադարձրել է 44 զոհված զինծառայողի մարմին
Ուկրաինայի իշխանությունները բռնազավթված տարածքներից վերադարձրել են 44 զինծառայողի մարմին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ժամանակավոր բռնազավթված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը։
Զոհված զինծառայողների ինքնության ճանաչումից հետո դրանք կփոխանցվեն հարազատներին։ Նշվում է, որ ուկրաինացի զոհված զինծառայողների մարմինների վերադարձն իրականացվել է Ժնևի կոնվենցիայի նորմերին համապատասխան։
ՌԴ պետդումայի պատգամավոր Շամսայիլ Սարալիևը հայտարարել էր, որ հուլիսի 14-ին Ռուսաստանը վերադարձրել էր ռուսաստանցի 160 զինծառայողի մարմին, որոնք զոհվել էին Ուկրաինայում։
Նույն օրը Ուկրաինայի անհետ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն հայտնել էր Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներից Ուկրաինայի զինված ուժերի 62 զինծառայողի մարմնի վերադարձի մասին։
Լուսանկարը՝ AP Photo/Efrem Lukatsky
Մեկնաբանել