HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները կլինեն Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպավում է, որ կլինի օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ մասին գրում է Hürriyet-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Վերջինիս տվյալներով՝ երկու երկրների նախագահների բանակցությունների օրակարգում կլինեն ուկրաինական հացահատիկի գործարքի վերականգնման հարցը, ռուս-թուրքական հարաբերությունները, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորումը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում պայմանավորվել էին հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ։

Օգոստոսի 4-ին Էրդողանը լրագրողներին հայտնել էր Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին։ Նրա խոսքով՝ այցի կոնկրետ ժամկետներ դեռևս որոշված չեն և դա կհամաձայնեցվի դիվանագիտական ալիքներով։

Լուսանկարը՝ TASS / kremlin.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter