HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը եւ Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը

Օգոստոսի 10-ին Հայաստանի Անվտանգության խոհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

ԱԽ գրասենյակի տեղեկացմամբ, քարտուղար Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում: 

«Ա. Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter