HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փողերը հունիսին 34%-ով նվազել են 

Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները սկսեցին ռեկորդային ցուցանիշներ գրանցել 2022 թվականի ապրիլից՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների հոսքին զուգահեռ։ Թեև այս տարվա մարտից արդեն նկատվում էր, որ տրանսֆերտների աճը թուլացել է, սակայն առաջին անգամ անկում է գրանցվել հունիսին։ 

Այս տարվա առաջին կիսամյակում (2023 հունվար-հունիս) ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան բանկերի միջոցով 2 մլրդ 925 մլն դոլար են փոխանցել։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ տրանսֆերտները աճել են 1 մլրդ 55 մլն դոլարով կամ 56%-ով։

Այս աճը գրանցվել է տարվա առաջին հինգ ամիսներին կատարված փոխանցումների հաշվին։ Հատկապես փետրվարին տրանսֆերտները նոր ռեկորդ սահմանեցին՝ 714 մլն դոլար մեկ ամսում։ 

Արտասահմանից և մասնավորապես՝ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները շարունակել են ավելանալ մինչև հունիս ամիսը։ Արդեն հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, դրանք նվազել են մոտ 26%-ով և կազմել 445 մլն դոլար։ 

Մասնավորապես, Ռուսաստանից փոխանցվել է 299 մլն դոլար, որը նվազել է 34%-ով։ 

2022 թվականին հոսքը տեսական դրական ազդեցություն է թողեց Հայաստանի տնտեսության վրա։ 

Այս տարվա հուլիս-օգոստոսի դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները դեռևս հրապարակված չեն, հետևաբար պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանից ուղարկվող փողերի նվազումը շարունակակա՞ն է, թե՞ ոչ և ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա դրա նվազումը։  

Հայաստանից ևս զգալի գումարներ են փոխանցվում արտասահման։ 

2023 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտասահման է փոխնացվել 2 մլրդ 27 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 2.3  անգամ կամ  1 մլրդ 151 մլն դոլարով։ 

Հայաստանից Ռուսաստան ուղարկվող գումարներն ավելացել են մոտ 144 մլն դոլարով, իսկ դեպի ԱՄՆ՝ 90 մլն դոլարով։ Այլ խոսքով՝ տրանսֆերտների արտահոսքի աճը չենք կարող պայմանավորել դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ փոխանցումներով։ Իսկ մյուս երկրների մասով վիճակագրական բացվածքը դեռևս չի հրապարակվել։

 

Գլխավոր լուսանկարը՝ gettyimages.com-ի

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter