HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ հետ է մղել Ղրիմի վրա 20 անօդաչուների հարձակում

Օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել է 20 անօդաչուների հարձակման։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 

Գերատեսչության տվյալներով՝ 14 անօդաչու ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից, 6-ը՝ չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցոներով։ ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։

Թերակղզու մի քանի շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին ավելի վաղ հայտնել էր Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։ Գիշերը՝ տեղի ժամանակով 01:30-ին, Ղրիմի կամրջի վրա դադարեցվել էր նաև երթևեկությունը։ Այն վերականգնվել՝ 03:15-ին։

«Крымский ветер» տելեգրամյան ալիքում հրապարակվել են թերակղզու արևմուտքում գտնվող Նովոօզյորնոյե գյուղի վրա գիշերային հարձակման կադրերը։ Ալիքի տվյալներով՝ այնտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազա, որտեղ մեծ թվաքանակով ռազմատեխնիկա է պահվում։

Վերջին շաբաթներին Ղրիմը պարբերաբար ենթարկվում է անօդաչուների հարձակման։ Օգոստոսի 10-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սևաստոպոլի ուղղությամբ անօդաչուների հարձակման կանխման մասին։ Գերատեսչության տվյալներով` հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Սևաստոպոլի մոտակայքում խոցել են անօդաչու 2 սարք, ևս 9-ն էլ չեզոքացվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով: Մինչ այդ, ՊՆ-ն հայտնել էր նաև թերակղզու ուղղությամբ օգոստոսի 4-ին և հուլիսի 30-ին հարձակումների մասին։

Կոլաժը՝ Obozrevatel-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter