HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական կողմի պնդմամբ՝ Ղրիմի կամրջի մոտ երկու հրթիռ է խոցվել

Ղրիմի կամրջի շրջանում ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են երկու հրթիռ։ Այդ մասին հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Վերջինիս տվյալներով՝ կամուրջը չի վնասվել։

Ակսյոնովի խորհրդական Օլեգ Կրյուչկովը գրել է. «Հատուկ ծառայությունների կողմից ստեղծվել է ծխածածկույթ։ Երթևեկությունը կվերսկսվի առաջիկայում»։
Երևանի ժամանակով 15:10-ին կամրջի վրա երթևեկությունը վերականգնվել է։

Սոցիալական ցանցերում կադրեր են հրապարակվում Կերչից։ Տեսանյութերում երևում է կամրջի շուրջ առկա ծխածածկույթը։  

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական բանակը Ղրիմի կամրջի ուղղությամբ արձակել է С-200 զենիթային կառավարվող հրթիռ։ Գերատեսչությունը պնդում է, որ հրթիռը հայտնաբերվել և խոցվել է երկնքում։ Տուժածներ ու ավերածություններ չկան։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 12-ի գիշերը Ղրիմը ենթարկվել էր 20 անօդաչուների հարձակման։ Գերատեսչության տվյալներով՝ 14 անօդաչու ոչնչացվել էր ՀՕՊ ուժերի կողմից, 6-ը՝ չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցոներով։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ ու ավերածություններ չկան։

Լուսանկարը՝ РИА Новости Крым

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter