
Օգոստոսի 16-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին
Օգոստոսի 16-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ ԱԽ դիմել էր օգոստոսի 11-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել