HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ռուս խաղաղապահները տեխնիկայի կիրառմամբ բացել են ակտիվիստների կողմից արգելափակված ռազմաբազայի մուտքը (տեսանյութ)

Արցախում մի խումբ ակտիվիստներ երեկ` օգոստոսի 15-ի երեկոյան, փակել են Արցախի Իվանյան գյուղում տեղակայված ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի մուտքը: Ակտիվիստ Արթուր Օսիպյանը ռուս խաղաղապահների ներկայացուցիչներին ասել է, որ նրանք չեն կատարում իրենց գործառույթները, չեն բացում Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախի 120 հազար բնակիչները հայտնվել են անելանելի վճակում, մատնվել սովի:

Այսօր առավոտյան խաղաղապահները հատուկ տեխնիկայի օգնությամբ, ուժի կիրառմամբ բացել են ռազմաբազայի մուտքը, իսկ ակտիվիստները վերադարձել են Ստեփանակերտ: Ակտիվիստների հանդիպման մասին Արթուր Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է հրապարակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter