Նիկոլ Փաշինյանը ավիաչվերթով ժամանել է Կապան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:
Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել