HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Բացվել է Նաիրա Մուրադյանի նկարների «տրցակի» ցուցահանդես-վաճառքը 

«Այս տիկնայք և պարոնայք եկան շատ անսպասելի ու պահանջեցին, որ իրենց համար փայտ կամ կտավ, յուղաներկ, №4 հեղուկ և վրձիններ գնեմ։ Փոխարենը խոստացան վաճառվել ու գումարն ինձ տալ, որ հանգիստ շարունակեմ նոր ֆիլմիս աշխատանքները»: Այսպես է անիմատոր Նաիրա Մուրադյանը ներկայացնում իր ցուցահանդես-վաճառքի նկարների կերպարներին՝  կենդանական աշխարհի տիկնայք-պարոնայքին։

Երեկվանից՝ օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 31-ը Common Ground Books & Spirits-ում (Բաղրամյան 6) բացվել է ռեժիսոր, անիմատոր Նաիրա Մուրադյանի «Колода Кодлы»  նկարների ցուցահանդես-վաճառքը։

«Որ կարելի է այստեղ ցուցահանդես վաճառաք կազմակերպել հուշել է ինձ Լիլիթ Մելիքսեթյանը (Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, հեղ․): Այս ամենը նկարել եմ իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում, ձեռքի հետ՝ համակարգչի դիմաց։ Տունը հավաքելու ընթացքում տախտակները գտա, ափսոսացի դեն նետեմ։ Ու սկսեցի վրան յուղաներկով նկարել։ Հիմա ինչքան տեսնում եք, այդքան և ավել տանը ունեմ իրենցից։ Էնպես որ հանգիստ կարող եք գնել, իսկ կերպարները, որոնք պատկերված են յուղաներկով փայտե տախտակին ինձ մոտ անսպառ են, կարող են հերիքել մինչև կյանքիս վերջ»։

Մեզ հետ զրույցում Նաիրա Մուրադյանը ասաց, որ աշխատում է «Օթելլո» անիմացիոն ֆիլմի վրա, որը դասական սյուժեի հետ քիչ կապ ունի, այն մեր ժամանակների մասին է լինելու, այս ցուցահանդես-վաճառքն էլ օգնելու է ինչ-որ չափով ծրագրերի իրագործմանը կամ ինչպես ինքն է կատակում՝ ցուցահանդես-վաճառքը օգնելու է կերակրել ընտանի կենդանիներիս։

Նաիրա Մուրադյանը 1980 թ․-ից աշխատել է «Հայֆիլմի» մուլտիպլիկացիոն արտադրամասում, որպես բեմադրող նկարիչ: Երկար տարիներ աշխատել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում, որտեղ ստեղծել է մոտ մեկ տասնյակ ֆիլմեր: Նրա «Ճանապարհ» հեղինակային մուլտֆիլմը՝ նկարված Վահան Արծրունու երաժշտության հիման վրա, 2004 թ․-ին արժանացել է «Ոսկե Ծիրան» փառատոնի մրցանակին:

 

Լուսանկարները՝ Հետքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter