
«Մեր սխալը եկել է 94 թվականից, որ ստորագրելով զինադադարը՝ դարձանք կոնֆլիկտի կողմ»․ Հովիկ Աղազարյան
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Հայաստանը չպետք է ստորագրեր 1994 թվականի զինադադարը, քանի որ այդ քայլով Հայաստանը դարձավ Արցախյան կոնֆլիկտի կողմ։ Այս մասին պատգամավորն ասաց «Հետքին» տված հարցազրույցում։
Հովիկ Աղազարյանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել Արցախ-Ադրբեջան հարաբերություններից և դրանք դիտարկել տարբեր հարթություններում։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ պետք չէ «ֆետիշացնել» խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթուղթը, քանի որ այն ցանկացած պահի կարող է խախտվել Ադրբեջանի կողմից։
Խոսելով Արցախում հումանիտար ճգնաժամի մասին՝ նա նշեց, որ ՀՀ իշխանությունները գործադրում են դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախի ապաշրջափակման հարցը լուծելու համար, և ըստ նրա՝ դեռևս կան Ադրբեջանի վրա միջազգային լծակներով ճնշում գործադրելու միջոցներ։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։
Նկարահանումը՝ Ֆրունզե Ավետիսյանի և Աստղիկ Հովհաննեսովի
Մոնտաժը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել