HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան-Կապան երթուղով շաբաթական երկու չվերթ կիրականացվի

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Երևան-Կապան-Երևան երթուղով իրականացվել է առաջին ներկայացուցչական չվերթը։ 

ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամին պատկանող չեխական արտադրության L410 ինքնաթիռով Զվարթնոց օդանավակայանից Սյունիք օդանավակայան են ժամանել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ-ն։

Երթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնում է, որ շաբաթական կիրականացվի երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Սյունիք օդանավակայանից և «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։

Մինչ այս մի շարք տեխնիկական թռիչքներ են տեղի ունեցել, իսկ օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով Սյունիքի մարզ մեկնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter