HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանրապետական սենատորը Դոնալդ Թրամփին կոչ է անում հրաժարվել ընտրություններին մասնակցելուց

Ամերիկացի հանրապետական սենատորներից մեկը հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելուց՝ պնդելով, որ Թրամփն ընտրությունների ժամանակ չի կարողանա հաղթել դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին։ Այդ մասին գրում է Politico-ն։

Սենատոր Բիլ Քեսիդին յոթ հանրապետականներից մեկն է, որ 2021 թվականին Թրամփին իմպիչմենտ հայտարարելու երկրորդ գործընթացի ժամանակ կողմ էր քվեարկել հանրապետական նախկին նախագահի գործողությունների դատապարտմանը։ Քեսիդին Թրամփի դեմ քրեական գործն անվանել է «փաստացի անպարտելի» և զգուշացրել, որ ընտրողները չեն ցանկանա ԱՄՆ նախագահի պաշտոնում տեսնել մի մարդու, որը դատապարտվել է հանցագործության համար։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը պետք է դուրս գա նախագահական մրցավազքից, Լուիզիանա նահանգից հանրապետական սենատորը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այո։ Ակնհայտ է, որ դա կախված է նրանից։ Բայց եթե դուք ուղղակի հարցնում եք իմ կարծիքը, ես կարծում եմ, որ նա կպարտվի Ջո Բայդենին, եթե դուք հետևեք ընթացիկ հարցումներին»։

Հանրապետական Քեսիդին, որը հայտնի է դեմոկրատների հետ աշխատելու իր պատրաստակամությամբ, 2021 թվականին մեծ դերակատարություն է ունեցել ենթակառուցվածքների մասին օրենսդրական նախագծի մշակման գործում։ 

«Մենք կարող է ունենանք նախագահի թեկնածու, որը դատապարտվել է հանցագործության համար։ Ես կարծում եմ, որ Ջո Բայդենին պետք է փոխարինել, բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիները կքվեարկեն մի մարդու օգտին, որը դատապարտվել է։ Այնպես որ, ես շատ եմ ցավում, որ այս ամենը տեղի է ունենում»,- ասել է Քեսիդին։ 

Չնայած աճող իրավական խնդիրներին, ներառյալ` քրեական չորս գործերը, Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցության նախագահի գլխավոր թեկնածուն է։ Լրատվամիջոցները գրել էին, որ չնայած Թրամփն ունի աջակիցների մեծ բանակ, Հանրապետական կուսակցության հովանավորները երկմտում են Թրամփին աջակցելու հարցում ու նրան փոխարինող են փնտրում։ 

Լուսանկարը՝ CNN-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter