HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Երկիր իգական»․ նախորդ դարի կանանց արխիվային կադրերը Քորթնի Սթիվենսի ֆիլմ-էսսեում   

Քորթնի Սթիվենսը նոն-ֆիքշն ֆիլմերի ռեժիսոր և գրող է։ Նրա՝ ԱՄՆ-ի տարբեր վայրերում բեռլինյան պատի սփռված բեկորների մասին պատմող «Ամերիկյան հատվածը» 2020թ․ (The American Sector) վավերագրական ֆիլմը (Պաչո Վելեսի հետ համահեղինակությամբ) The New Yorker-ը ճանաչել է տարվա լավագույն ֆիլմ։

Ռեժիսորի հաջորդ ֆիլմ-էսսեն՝ «Երկիր իգական» (Terra Femme)-ը, կազմված է արխիվային նյութերից, 20-րդ դարասկզբին կանանց նկարահանած սիրողական ճանապարհորդական տեսանյութերից: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2021թ․ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) և մեծ շրջագայություն է ունեցել ամբողջ աշխարհում:

Օգոստոսի 28-ին՝ ժամը 19։00-ին, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում կցուցադրվի Քորթնի Սթիվենսի «Երկիր իգական» (Terra Femme) ֆիլմ-էսսեն՝ հեղինակի ներկայությամբ և արտակադրային տեքստի կենդանի կատարմամբ։

«Ծիրանի ծառ» փառատոնը անցկացվում է 2015 թվականից, նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունն է։ Բացի Երևանից, այն  անցկացվել է նաեւ Ուջան գյուղում և Գյումրիում։ Այս տարի փառատոնը անցկացվում է օգոստոսի 20-27-ը Լոռու մարզի Դեբետ գյուղում։ Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին եւ մշակույթին։ Իսկ գյուղացիները հնարավորություն կունենան դիտելու վավերագրական կինոյի՝ վերջին տարիների լավագույն ձեռքբերումները։

***

«Terra Femme» ֆիլմի մասին

Այսօր դժվար է պատկերացնել, բայց ընդամենը հարյուր տարի առաջ աշխարհի մեծ մասը դեռևս terra incognita (անհայտ երկիր) էր մարդկանց զգալի մասի համար։ Երկար ուղևորություններն ունևոր և հիմնականում արական սեռի արկածասերների բացառիկ արտոնությունն էր։ Թեթև կինոխցիկների գյուտը բացեց Երկրագունդը բոլորի համար։ Ապշեցնող գեղեցկության այս արխիվային ֆիլմը բաղկացած է մոնտաժված կադրերից, որոնք նկարահանել են հետաքրքրասեր կանայք, որոնք ճամփորդում էին աշխարհով մեկ անցյալ դարի առաջին կեսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter