
Ռուսաստանում քիչ բան է տեղի ունենում, ինչի հետևում Պուտինը չէ. Ջո Բայդենը` Պրիգոժինի ինքնաթիռի կործանման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ տեղյակ չէ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հնարավոր մահվան մանրամասներից։
«Ես հստակ չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց զարմացած չեմ»,- ասել է Բայդենը։ Լրագրողի հարցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինին պատասխանատու է համարում ինքնաթիռի կործանման համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ռուսաստանում քիչ բան է տեղի ունենում, ինչի հետևում Պուտինը կանգնած չէ։ Ես բավարար տվյալներ չունեմ պատասխանի համար»։
"There is not much that happens in Russia that Putin's not behind."
— Bloomberg Politics (@bpolitics) August 23, 2023
Biden says he doesn't know what happened regarding the private jet crash possibly involving Wagner leader Yevgeny Prigozhin, but he "is not surprised" https://t.co/pCRWxycN39 pic.twitter.com/W8zRAkSXPH
Հիշեցնենք, որ Եվգենի Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ։ Պատահարը տեղի ունեցավ Պրիգոժինի ապստամբության տապալված փորձից ուղիղ երկու ամիս անց։ Վարձկանների հետ կապ ունեցող Grey Zone տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Պրիգոժինն ու Ուտկինը զոհվել են։ Նրանց մահը պաշտոնապես դեռ չի հայտարարվել։ Ավելին, նույն տելեգրամյան ալիքը պնդում է, որ ինքնաթիռը խոցվել է ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերի կողմից։
«Интерфакс»-ի տվյալներով՝ Պրիգոժինի բիզնես ջեթի կործանման վայրում որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Հայտնաբերվել է 10 մարդու մարմին։
Կոլաժը՝ Reuters-ից
Մեկնաբանել