HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Ջրային կոմիտեն չի կարողանում շահագործել Գեղարդալճի ինքնահոս համակարգը

Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարության ավարտից 1 տարի անց Ջրային կոմիտեն դեռ չի փորձարկել և շահագործման չի հանձնել համակարգը։ Այս մասին պարզ է դառնում Ջրային կոմիտեից ստացած մեր հարցման պատասխանից։

Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգը ներառում է Գողթ գյուղի վերևում գտնվող ջրամբարը՝ իր խողովակաշարերով, որոնցով Գեղարդալճից ջուրը պետք է հասնի և ոռոգի ինչպես Գողթ գյուղի հողերը, այնպես էլ հարևան բնակավայրերի՝ Հացավանի, Գեղադիրի, Ողջաբերդի և Ջրվեժի հողերը (ներառյալ Արգելոցապարկային համալիրը)։

Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, ըստ պայմանագրի, ավարտվել է 2022 թ․-ի սեպտեմբերի 30-ին։ Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ոռոգման համակարգի շինարարությունն ավարտվել է, որը շահագործման հանձնելու համար անհրաժեշտ է իրականացնել տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ և փորձարկումներ։

«Վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելու համար առաջիկայում կստեղծվի հանձնաժողով, որտեղ կներառվեն Ջրային կոմիտեի, «Տարածքային զարգացման հիմնադրամի», «Ջրառ» ՓԲԸ-ի և «Կոտայք» ջրօգտագործող ընկերության մասնագետները։

Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից և համապատասխան փորձարկումներից հետո նշված համակարգը սահմանված կարգով կհանձնվի անհատույց շահագործման «Կոտայք» ՋՕ ընկերությանը»,- հայտնել է Ջրային կոմիտեի գլխավոր քատուղար Արտակ Ղազարյանը։

Ջրային կոմիտեի պաշտոնյայի պատասխանից պարզ չի դառնում, թե ոռոգման համակարգի շինարարության ավարտից մեկ տարի անց ինչո՞ւ չի փորձարկվել համակարգը, ինչո՞ւ այս ընթացքում չի ձևավորվել հանձնաժողովը։

Գեղարդալճի ոռոգման համակարգի կառուցումը, որի վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել, սկզբում դադարեցվել էր Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչների պահանջով։ Երբ բավարարվեց գողթեցիների պահանջը, և շինարարությունը սկսվեց կորոնավիրուսային համավարակը, ապա 2020թ. պատերազմը խոչընդոտ դարձան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter