HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Հայաստանը՝ գեղարվեստական տպագրության տարածաշրջանային կենտրոն․ երևանյան 4-րդ բիենալեն

Իր ծավալով և միջազգային ճանաչողությամբ գեղարվեստական տպագրության երևանայան բիենալեն հավակնում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում 2017թ․-ից անցկացվում է գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե (երկու տարին մեկ անցկացվող միջազգային ֆորմատի ցուցադրություն)։ Այս տարի գեղարվեստական տպագրության երևանյան բիենալեն կանցկացվի արդեն 4-րդ անգամ։ Շուրջ 1500 աշխատանք է ներկայացվել 70 երկրից  այս տարվա  ցուցադրությանը մասնակցելու համար, որից ժյուրին ընտրել է 356-ը։ Այդ աշխատանքներում ժամանակակից արվեստագետները, օգտագործելով հին, ավանդական տեխնիկաները, խոսում են ակտուալ, ժամանակակից, իրենց հուզող թեմաներից:

Գեղարվեստական տպագրությունը կերպավեստի ավանդական ճյուղերից է: Այն ստանում են՝ տերբեր հարթությունների վրա (փայտ, մետաղ և այլն) փորված պատկերները թղթի վրա տպելով։ Տեխնիկայի ու տեխնոլոգիաների զարգացման հետ զարգացել են նաև գեղարվեստական տպագրության հնարավորությունները՝ թվային, համակարգչային տպագրությունը։ Սակայն ավանդական, հին տեխնիկաները շարունակում են մնալ ստեղծագործողների համար գրավիչ ուղղություն՝ ապրելով ժամանակակից մեթոդների հետ զուգահեռ կամ միախառնված։

Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի շրջանակում 2023թ․ սեպտեմբերի 12-ից 17-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագրով միջազգային համաժողով։ Հրավիրյալ արվեստագետները ներկայացնելու են գեղարվեստական տպագրության մասին իրենց ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ փորձառությունները։ Անցկացվելու են վարպետության դասեր․ հայ ստեղծագործողները հնարավորություն են ունենալու ծանոթանալու գեղարվեստական տպագրության այնպիսի տեխնիկաների և ուղղությունների հետ, որոնք Հայաստանում քիչ տարածում ունեն։ 

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ը տեղի կունենա սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, «Ազնավուր» կենտրոնում:

Լուսանկարները International Print Biennale Yerevan էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter