HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Մի մեծ պատմություն»․ վավերագրական ֆիլմ արարման ընթացքի մասին

«Արվեստը կայանում է մարդկային փոխահարաբերությունների հիման վրա և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչքանով ես կարողանում համոզել գաղափարդ դիմացինին, որպեսզի աջակցի, մասնակցի և դառնա համահեղինակ»,- այսպես է նկարագրում արվեստագետ Սահակ Պողոսյանը՝ գաղափարից մինչև իրականացում արվեստի գործի կայացման ճանապարհը։ Ստեղծագործական այդ ընթացքներից մեկին տեսախցիկով լուռ հետևել են Ալեք Բայանդուր-Լևասգանին և Մարիա Բալասանյանը։ 

Օգոստոսի 26-ին Կինոյի տան Մեծ դահլիճում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում  ցուցադրվեց «Մի մեծ պատմություն» վավերագրական Ֆիլմը, որը պատմում է արվեստի գործ ստեղծելու ճանապարհին հանդիպող  բարդությունների մասին, որոնք դառնում են «Մի մեծ պատմություն»։

Ֆիլմի դիտումից հետո հեղինակներ Ալեք Բայանդուրյան- Լևասգանին, Մարիա Բալասանյանը (ֆիլմի ռեժիսոր, օպերատոր, մոնտաժող) և արվեստագետ Սահակ Պողոսյանը խոսեցին ֆիլմի աշխատանքներից․ զրույցը վարեց արվեստաբան, համադրող Արմեն Եսայանցը։

«Ժամանակակից ստեղծագործողների հետ հեռուստատեսային վիդեոների շարքի  հերթական աշխատանքը Սահակի հետ վերաճեց առանձին վավերագրական ֆիլմի։

Մինչև վերջին պահը մենք չենք իմացել՝ ինչ է լինելու, մենք ուղղակի տեսախցիկով լուռ հետևում էինք Սահակի գործողություններին՝ թե ինչքան բաների է հանդիպում ստեծագործողը իր ծրագիրն իրագործելիս։ Սկսած հող ճարելուց մինչև ցուցասրահը, որը կհամաձայնի այդ գործը ցուցադրել»,- պատմում է ֆիլմի համահեղինակ Ալեք Բայանդուրյան-Լևասգանին։ Իր և Մարիա Բալասանյանի հեղինակած ֆիլմը Սահակ Պողոսյանի Գեղարվեստի ակադեմիայում արվեստի հուղարկավորում՝ «Շիրիմ» ստեղծագործության ընթացքի վավերագրումն է։

«Արվեստի հուղարկավորությունը՝ «Շիրիմ»-ը, որի ստեղծման ընթացքը նկարահանվել է, հետագայում երկար խոսակցությունների առիթ դարձավ։ Այն արվեստի մահվան և նոր արվեստի հետ կապի բացակայության մասին է։ Այն պահանջները, որ ուներ մեր սերունդը,  բացարձակ չունի նոր սերունդը»,- արդեն ուշ ժամի պատճառով փորձեց հակիրճ բացատրել արվեստագետ Սահակ Պողոսյանը և ավելացրեց, որ ֆիլմի հեղինակները՝ Ալեքը, Մարիան և ինքը, տարբեր սերուդներից են։ Մարիան կրտսեր, ինքը՝  ավագ սերնդից, բայց իրենց երեքի միջև, ինչպես մետաղի հետ աշխատելիս, ձևավորվել է այն ջերմաստիճանը, որի ժամանակ նյութերը ձուլվում են իրար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter