HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Հպվելով հնչյունին»․ աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգը Երևանում

«Չեմ կարող հիշել, թե երբ եմ առաջին անգամ  դաշնամուրի ձայնը լսել, ես ուղղակի սկսել եմ դաշնամուր նվագել»․ իր մասին պատմող ֆիլմում ասում է ճապոնացի աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիին, որի՝ երկու տարեկանում ստացած խաղալիք դաշնամուրը դարձավ բախտորոշ։

Նրա մայրը՝ Իցուկոն, հիշում է. «Նա սկսեց խաղալիք դաշանամուրի վրա նվագել այն երգերը, որոնք ես երգում էի, նրան այնքան դուր եկավ, որ որոշեցինք իսկական դաշնամուր գնել»։

Նոբույուկիի հետ չորս տարեկանից սկսել են սիստեմատիկ պարապել, արդեն 10 տարեկանում նա ունեցել է մենահամերգ Օսակայում (Ճապոնիա), իսկ արդեն 12 տարեկանում՝ Նյու-Յորքի Քարնեգի Հոլում՝ որպես վիրտուոզ դաշնակահար։ Նոբույուկի Ցուջիին ի ծնե կույր է, իր մասին նկարահանված «Հպվելով հնչյունին» վավերագրական ֆիլմում (ռեժիսոր Փիթեր Ռոսեն) նրա մայրը՝ Իցուկոն պատմում է, թե ոնց է ներշնչել մանկուց որդուն․

«Դու պետք է մարտահրավեր նետես ինքդ քեզ, եթե իսկապես ուզում ես ինչ-որ բանի հասնել, կարող ես հասնել դրան՝ չնայած հաշմանդամություն ունենալուն, ես հավատում եմ դրան ի սրտե»:

2009թ. Նոբույուկին ստացավ ամերիկյան Վան Քլայբըրնի (Van Cliburn International Piano Competition) հեղինակավոր միջազգային մրցույթի ոսկե մեդալը, որից հետո սկսվում է նրա հաղթարշավը։  Նրա հուզմունքային, արտահայտիչ կատարումները հայտնի դարձան ողջ աշխարհում։ Նոբույուկին հանդես է գալիս առաջատար նվագախմբերի հետ, ելույթներ է ունենում աշխարհահռչակ այնպիս դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն և այլք։

Աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջիին սեպտեմբերի 11-ին կնվագի Երևանում։

«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարը վիրտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով։

Այդ օրը հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆերենց Լիստի, Մորիս Ռավելի ստեղծագործությունները գերզգայուն դաշնակահար Նոբույուկիի կատարմամբ։

Գլխավոր լուսանկարը՝ B:Music կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter