
Արցախի ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին
Օգոստոսի 30-ին Արցախի Ազգային ժողովի նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար: Այս մասին «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:
Հանդիպմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:
ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը։
Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը Կարմիր մահիկի միջոցով մի քանի բեռնատար ալյուր է ուղարկել Աղդամ-Ակսերան սահմանային գոտի, սակայն արցախցիները չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի ուղարկած բեռները։ Ռուսական խաղաղապահ զորախումբը արգելապատնեշներ և փշալարեր է տեղադրել սահմանային գոտում։ Ադրբեջանի Կարմիր մահիկի ներկայացուցիչներն էլ վրաններ են տեղադրել իրենց կողմում։
Մեկնաբանել