HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը` Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը` Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետև՝ արդարացմանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Լուսանկարը` Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter