Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի և Նորաբակի ուղղությամբ կրակում են հրաձգային զենքերից և ականանետից (թարմացվող)
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 12:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:
Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:
Ժամը 13:30-ի դրությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 13:50-ի դրությամբ
Իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
Ժամը 14:15-ի դրությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ նվազել է:
Ժամը 14:30-ի դրությամբ
Կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Ժամը 14:50-ի դրությամբ
Իրադրության էական փոփոխություն չկա. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Ժամը 15:15-ի դրությամբ
Իրադրությունն անփոփոխ է. կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Ժամը 17:30-ի դրությամբ
Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Մեկնաբանել