ՊՆ-ն հրապարակել է Սոթքում զոհված զինծառայողների անունները
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ:
Ժամը 17:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել