HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշատակի երթ Ստեփանակերտում՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում հիշատակի երթ է կազմակերպվել։ Հաղորդում է «Արցախպրեսը»։

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ իշխանյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ քայլերթով շարժվել են դեպի Քաղաքային պանթեոն-հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։

«Ժողովրդի մեջ կա մտայնություն, որ այս 30 տարիների մեջ ոչնչի չհասանք, բայց պետք է ասեմ, որ այդպես չէ։ 1992 թվականի սեպտեմբերի 2-ը ազգային զարթոնք է խորհրդանշում։ Այսօր էլ ժամանակները շատ ծանր են։ Մեզ համար շատ կարևոր է ներքին և համահայկական կայունության ապահովումը, իսկ համահայկական կայունությունը համահայկական միասնությունն է։ Ես ուզում եմ նախ մեր ժողովրդին շնորհավորել, իսկ այնուհետև ցանկանալ, որ բոլորիս մոտ լինի այն գիտակցումը, որ ներքին կայունությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»,- «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Արցախպրեսի» հաղորդմամբ՝ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ: Հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը։

Լուսանկարները՝ «Արցախպրեսի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter