HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևի դատարանը 2 ամսով կալանավորել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիին

Կիևի դատարանը 2 ամսով կալանավորել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիին` 509 միլիոն գրիվնա (մոտ 12,5 միլիոն եվրո) գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է «Политика страны»-ն։

Ձերբակալության ժամկետը երկու ամսով է` մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կասկած էր հանձնել (Ուկրաինայում արարողակարգային գործընթաց, երբ կասկածյալը պաշտոնապես ծանուցվում է իր նկատմամբ կասկածների մասին-խմբ.) Իգոր Կոլոմոյսկիին։ Ուկրաինացի հայտնի գործարարը կասկածվում է խարդախության (Ուկրաինայի ՔՕ, հոդված 190) և գույքի օրինականացման (լվացման) մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով (Ուկրաինայի ՔՕ, հոդված 209)։

Քննության տվյալներով՝ 2013-2020 թվականներին Կոլոմոյսկին օրինականացրել է ավելի քան կես միլիոն գրիվնա`«դրանք արտերկիր դուրս բերելու միջոցով՝ միաժամանակ օգտագործելով իր ենթակայության տակ գտնվող բանկային հաստատությունների ենթակառուցվածքները»։

Կոլոմոյսկիի փաստաբան Ալեքսանդր Լիսակը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի վճարի 509 միլիոն գրիվնայի գրավը ու կբողոքարկի դատարանի որոշումը։ 

Լուսանկարը՝ pravda.com.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter