HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հացահատկի գործարքն ու գերիների փոխանակման հարցը

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 4-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է TRT Haber-ը, քննարկման գլխավոր թեման կլինի Ուկրաինան։ 

Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգի թեմաներից մեկը կլինի ուկրաինական հացահատկի գործարքի մասին համաձայնագրի հետագա ճակատագիրը։ Մոսկվան այս տարվա հուլիսին դուրս էր եկել դրանից՝ պնդելով, թե Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները։  

Էրդողանն ու Պուտինը նախատեսում են քննարկել նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։ Թե արդյոք Արցախում առկա իրավիճակն ու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ներառված կլինեն ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում, հայտնի չէ։ TRT Haber-ը հավելում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցը։ 

«Սակայն օրակարգի կարևորագույն կետը կլինի հացահատկի գործարքը»,- ընդգծում է պարբերականը։

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին քննարկվում էր մի քանի շաբաթ շարունակ։ Սակայն ոչ Էրդողանը, ոչ էլ Պուտինը երկար ժամանակ չէին հաստատում այս լուրը։ 

Ի սկզբանե մամուլը գրում էր, որ Պուտինն օգոստոսին կարող է այցելել Թուրքիա՝ քննարկելու հացահատկի գործարքի վերականգնումը։ Էրդողանը ևս հայտարարում էր այդ մասին, սակայն Կրեմլում չէին հաստատում այդ լուրը։

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Էրդողանը սեպտեմբերի 4-ին կայցելի Սոչի։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter