HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանցիներն ակտիվացրել են թռիչքները իսրայելական ավիաբազա, որը պայթուցիկ սպառազինության «հասցե» է  

Ադրբեջանական բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա վերջին օրերին ակտիվացել են: Սա պետք է գրավի Հայաստանի համապատասխան մարմինների ուշադրությունը, քանզի «Օվդան» Իսրայելի միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով արտահանվում է պայթուցիկ ռազմամթերք:

Վերջերս, հղում անելով իսրայելական «Haaretz» օրաթերթին, գրել էինք, որ 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ ադրբեջանական բեռնատարները առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել «Օվդայում», ապա ուղղություն վերցրել դեպի Ադրբեջան: Վերջին տարիներին Իսրայելն այդ երկրի գլխավոր ռազմական մատակարարն է: «Հետքն» իր հերթին ուսումնասիրել էր «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»: 

Թռիչքներն իրականացրել են ադրբեջանական «Silk Way Airlines» ավիաընկերության բեռնատար օդանավերը: Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Silk Way Airlines»-ի Բաքու-«Օվդա» չվերթերը համարակալվում են ZP 4611, իսկ «Օվդա»-Բաքուն (հետադարձ)՝ ZP 4612: Սակայն սրանք Ադրբեջանը իսրայելական այս ավիաբազային կապող միակ չվերթերը չեն, ինչը նշանակում է, որ թռիչքների՝ անցյալ անգամ մեր նշած 96 թիվն իրականում ավելի մեծ է եղել:

«Haaretz»-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:

Եվ ահա սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի ֆոնին թռիչքները դեպի պայթուցիկ սպառազինության մատակարար «Օվդա» կրկին ակտիվացել են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ եւ 2 վիրավոր:

Ուսումնասիրելով «Silk Way Airlines»-ի թռիչքները դեպի «Օվդա»՝ տեսնում ենք, որ օգոստոս-սեպտեմբերին դրանք հաճախակիացել են, ինչը, դատելով նախորդ փորձից, պետք է «կարմիր լույս» վառի ՀՀ պատկան կառույցների առաջ:

Այսպիսով՝ միայն օգոստոս-սեպտեմբերին, իսկ ավելի կոնկրետ՝ վերջին 3 շաբաթում, ադրբեջանական ավիաընկերության բեռնատարներից մեկը՝ 4K-AZ40 գրանցումով «Իլ-76ՏԴ»-ն, 4 անգամ վայրէջք է կատարել «Օվդայում»:  

Ահա վիճակագրությունը:

15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)

«Օվդա»-Գյանջա (ZP 4652) չվերթը՝ սեպտեմբերի 2-ին

Սա թույլ է տալիս ասել, որ վերջին օրերին Ադրբեջանը պայթուցիկ ռազմամթերք է տեղափոխել ոչ միայն Բաքու, այլեւ հայ-ադրբեջանական առաջնագծին ու Արցախին շատ ավելի մոտ կետ՝ Գյանջա, ինչն ուշադրության արժանի հանգամանք է:

Նկատենք նաեւ, որ «Իլ-76ՏԴ»-ի բեռնատարողությունը 50 տոննա է:

Այսպիսով՝ միայն 2023 թվականին «Silk Way Airlines»-ի օդանավերը հասցրել են 11 անգամ վայրէջք կատարել «Օվդայում», որից հետո վերադարձել են Բաքու կամ Գյանջա:

Սրան զուգահեռ շարունակվում են ադրբեջանական օպերատորի «դուստր» ընկերության՝ «Silk Way West Airlines»-ի ամերիկյան «Boeing 747» տիպի բեռնատարների ամենշաբաթյա չվերթերը Բաքու-Թել Ավիվ-Բաքու ուղղությամբ:

Հատկանշական է նաեւ, որ վերոնշյալ 4K-AZ40-ը օգոստոսի 12-ին եւ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Բաքվից թռել է չեխական Բռնո քաղաք, որը հայտնի է, մասնավորապես, հրաձգային սպառազինության արտադրանքով: 

Լուսանկարում՝ 4K-AZ40-ը՝ Ստամբուլում, 11.08.2023, jetphotos.com  

Մեկնաբանություններ (3)

Anonymusyan
I share the sentiments of Sebouh and Truth Armenian here. Definitely Baku and Ankara are working on taking more land under their control, announcing the fictional Zangezur Corridor will exist soon, putting blame on and making demands for more concessions from Yerevan. It's all clear, out in the open - by actions more than by words. Baku wants all of Karabakh and makes a claim on the part it doesn't control yet, which the world supports tacitly and some countries back openly. Less importantly, I'll add that Pashinyan was voted on by the National Assembly which was dominated by the Republican Party and Bargavach (Prosperous) with allies of the local ARF. Unfortunately the public put its trust in one man and one party, Civil Contract. It should have only trusted itself, and really finished the revolution.
TRUTH ARMENIAN
SO WHAT'S THE PLAN????? AZERBAIJAN IS PLANNING TO ATTACK WITH ISRAELI WEAPONS, TURKISH INTELLIGENCE, AND PAKISTANI AND ISIS MERCENARIES WHILE ARTSAKH DOES WHAT........?????? I AM AFRAID THIS IS THE END OF ARTSAKH! WITH ZERO FIGHTERS, NO MILITARY POWER, STARVING AND WEAK POPULATION, ARMENIA'S BACK TURNED TO ARTSAKH AND A WORLD WHO DOESN'T GIVE A SHIT, AZERBAIJAN IS PREPARING TO GO IN FOR THE KILL TO END THEIR ARMENIAN PROBLEM ONCE AND FOR ALL. WE ARE WITNESSING THE FINAL DAYS OF ARTSAKH.
Sebouh
I doubt the PM of Armenia being the simpleton he is will take notice, he has single-handedly worked tirelessly for Turk interests, always citing peace at all costs. Pashinyan was a gift to Turkey and Azerbaijan by those who voted for him

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter