HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանրապետականների կեսից ավելին փրայմերիզների ժամանակ պատրաստ է աջակցել Դոնալդ Թրամփի թեկնածությանը. WSJ

ԱՄՆ Հանրապետական կուսակցության աջակիցների կեսից ավելին առաջիկա փրայմերիզներում պատրաստ է աջակցել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Հենց այդ փրայմերիզները կորոշեն 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության թեկնածուի անունը։ Այդ մասին վկայում են The Wall Street Journal թերթի իրականացրած հարցման արդյունքները։ 

Պարբերականի տվյալներով՝ հարցման մասնակիցների 59 %-ը կողմ է քվեարկել Թրամփի թեկնածությանը, միայն 13 %-ն է նախապատվությունը տվել նրա գլխավոր մրցակցին՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսին: Ձայների 8%-ով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Նիքի Հեյլին, որին հաջորդում է գործարար Վիվեք Ռամասվամին՝ 5%-ով:

Պարբերականը նշում է, որ Հանրապետական կուսակցությունից՝ նախագահի միասնական թեկնածու դառնալու ներկայիս մրցավազքի առանձնահատկությունն այն է, որ «քրեական հետապնդումները, որոնք նախորդ դարաշրջաններում կարող էին խորտակել թեկնածուին, միայն ամրապնդեցին» Թրամփի դիրքերը:

Հարցումն անցկացվել է օգոստոսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 600 հանրապետական, որոնք քվեարկելու են փրայմերիզներում: 

ԱՄՆ նախագահական հերթական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Դեռ 2022 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը հայտարարել էր նախընտրական մրցավազքի մեջ մտնելու մասին։ Հանրապետական կուսակցության փրայմերիզները կանցկացվեն ԱՄՆ բոլոր 50 նահանգներում՝ 2024 թվականի փետրվարից հունիսն ընկած ժամանակահատվածում:

Լուսանկարը՝ news.sky.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter