HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոչիում կայացել են Պուտին-Էրդողան բանակցությունները. պայմանավորվածություն ձեռք չի բերվել հացահատկի գործարքի շուրջ

Սոչիում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Բանակցությունները եղել են ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ՝ նեղ։ Մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։

Հանդիպման բաց հատվածի սկզբում Պուտինը հայտարարել է Թուրքիայի հետ «աճող հարաբերությունների տեմպի» պահպանման մասին ու նշել էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները։ Բացի այդ, Պուտինը նաև հիշեցրել է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին բլոկի մասին, որը կառուցվում է «Ռոսատոմ»-ի կողմից և կշահագործվի 2024 թվականին։ Իր խոսքում, Պուտինը նաև պատմել է Թուրքիայում գազային հաբի ստեղծման շուրջ բանակցությունների առաջիկա ավարտի մասին։

Էրդողանն էլ նշել է, որ երկու երկրների ԿԲ-ները բանակցություններ են վարում ազգային արժույթներով առևտրի անցման շուրջ և որ ՌԴ-ն Թուրքիայում կարող է սկսել երկրոդ ատոմակայանի կառուցումը։ Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանի հետ արտաքին առևտուրը հասել է շուրջ 100 միլիարդ դոլարի։ 

Մինչ ընթանում էր երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ հանդիպման արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Ավելի վաղ նշվել էր, որ Պուտինն ու Էրդողանը Սոչիում կքննարկեն ուկրաինական հացահատկի գործարքի վերականգնման հարցը։ 

Շուրջ 3 ժամ տևած հանդիպումից հետո Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով։ Հայտարարություններից պարզ է դարձել, որ կողմերը պայմանավորվածություն ձեռք չեն բերել հացահատկի գործարքի վերականգնման ուղղությամբ։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է մի քանի օրվա ընթացքում «վերակենդանացնել գործարքը», փոխարենը պետք է կատարվեն իր պահանջները՝ կապված ռուսական ագրոարտադրանքի արտահանման սահմանափակումների վերացման հետ:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը, վերամշակման նպատակով, կկազմակերպի մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարումը Թուրքիա, այնուհետև անհատույց դրանք աֆրիկյան աղքատ երկրներին փոխադրելու համար: Պուտինը նշել է, որ այդ նախաձեռնությանը կարող է միանալ նաև Կատարը։

ՌԴ նախագահը նշել է, որ վերջինս հացահատկի գործարքին այլընտրանք չէ։ «Այնտեղ կա նաև Ուկրաինան, որն ունի իր շահերը, մենք այդ ամենը շատ լավ հասկանում ենք։ Այսպիսով, դա այլընտրանք չէ, բայց դա, իհարկե, մեր կողմից հսկայական ներդրում է։ Դա մեր կողմից հսկայական ներդրում կլինի աֆրիկյան երկրների պարենային խնդիրների լուծման գործում: Դրանք միանգամայն ակնհայտ բաներ են»,- ասել է Պուտինը։

Լուսանկարը՝ Sputnik / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter