HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Նկարչի «Վիշտը»․ այս տարի Հակոբ Հակոբյանի 100-ամյակն է

«Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես օրինակ՝ Մինասը, Գալենցը, Սարյանը։ Իմը շատ սահմանափակ է՝ սպիտակ, մոխրագույն։ Եթե փորձեմ կարմիր, կապույտ նկարել, կեղծ բան մը կըլլա, բայց և այսպես նկարում եմ, մարդիկ ինձ ընդունում են։ Սա է իմ նկարչությունը»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը՝ «hողեղեն գույների երգիչը»։  

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ․-ին Եգիպտոսում՝ Ալեքսանդրիա քաղաքում։ Մելքոնյան վարժարանը ավարտելուց հետո 1944-48 թթ․-ին սովորել է Կահիրեի գեղարվեստի, իսկ 1952-54թթ․-ին Փարիզի՝ Գրան Շոմյե ակադեմիայում։ Հայրենիքից հեռու նա իր կտավներում արտացոլել է վաղ հասակում կորցրած հոր վիշտը, օտարության մեջ ապրողների կյանքը՝ կենցաղը, մտորումները, կարոտը («Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Մայրը երեխային կերակրելիս», «Դերձակը», «Ու մերթ լացավ ու մերթ խնդաց իմ հոգիս» կտավները և այլն)։

1962 թվականին, արդեն  39-ամյա կայացած նկարիչ Հակոբ Հակոբյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։ Իր հետ բերելով եգիպտական անապատների, տափաստանային գույները, դարչնամոխրագույն կերպարները։ Իր ուրույն ոճը գտած նկարիչը հայրենիքում չուներ նախորդներ եւ զուգահեռներ:

Հակոբյանը բնության մեջ աշխատում էր ջրաներկով։ Նկարիչը կարծում էր, որ իր յուղաներկ աշխատանքների տեխնիկան ուղղակիորեն կապված է ջրաներկի, նրա թելադրանքի հետ: Հայաստանում արված հատկապես վաղ շրջանի  բնանկարները կարծես նատյուրմորտներ լինեն՝ ավելի խորը, մեծ տարածությամբ: Եվ ինչպես նատյուրմորտներում ձեռնոցները, գործիքները, մանեկենները եւ ընտրված այլ առարկաներն են դասավորված որոշակի գաղափար ներկայացնելու տրամաբանությամբ, այնպես էլ բնանկարներում որոշակի ընտրությամբ «դասավորված» են ծառերը, որթատունկերը, էլեկտրասյուները, քարերը եւ այլն: 

Հակոբ Հակոբյանի ինչպես նկարներն էին տարբերվում իր ժամանակակից, հայրենակից նկարիչնեից այնպես էլ նրա մտածողությունն էր տարբեր։ Հակոբ Հակոբյանը մահացել է 2013թ․-ին՝ 90 տարեկանում։  Նկարչի մահից հետո ընտանիքի անդամները հրապարակել են նրա վերջին գրառումները (տպագրվել է «Ազգ» թերթում)։ Ներկայացնում ենք հատված․

«Մշակույթի բարձրագույն արտահայտությունը պետությունն է: Մշակույթը միշտ ազգային Է։ Յուրաքանչյուր մարդու ներսում առկա «պետը» իր եսի գերադրական աստիճանն է: Լինել «պետ» իր անձի, ընտանիքի, սերունդի, իր զբաղմունքի, ստեղծագործության, պահվածքի։ Լինել պիտանի։ Եւ բոլոր «ես-պետեր»-ի հանրագումարը վիթխարի ուժ է՝  հայրենիքի, ազգայինի, տեսակի պաշտպանությունը»։

Այս տարի նշվում է մեծ նկարչի՝ Հակոբ Հակոբյանի 100-ամյակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter