HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի քաղաքապետը ոչ թե գազելի վարորդ է, այլ՝ երկրի փոքր վարչապետը»․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը համոզված է, որ Երևանի քաղաքապետը պարզապես համայնքի ղեկավար չէ, քանի որ քաղաքի կարգավիճակը, դերն ու տեղը Հայաստանի կյանքում այնքան մեծ են, որ Երևանի քաղաքապետը կարող է համարվել երկրի փոքր վարչապետը, և ապագայում պետք է երկրի ղեկավար դառնալու ամբիցիա ունենա։ 

Նորայր Նորիկյանն ասում է, որ իրենց կուսակցության առաքելությունն այն է, որ ստեղծեն նախադրյալ՝ Հայաստանում առաջին անգամ օրինական ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու։ 

«Գործող իշխանությունը կպարտվի, և ընդդիմությունը օրինական ընտրություններով հաղթանակ կտանի՝ ստանալով հասարակության վստահությունը, իսկ գործող իշխանությունը առանց դիմադրության, բռնության և աթոռից կառչելու՝ կհանձնի իշխանությունը իրեն հաղթած ընդդիմությանը և կհեռանա ասպարեզից»,- նշում է Նորիկյանը։

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ասում է, որ ընտրություններից առաջ ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ միասնական ճակատով հանդես գալու քննարկումներ եղել են, սակայն հիմնական տարաձայնությունը եղել է կուսակցության առաջին համարի ընտրության վերաբերյալ։ Նորիկյանը շեշտում է, որ ինքն անձամբ պատրաստ է եղել զիջել առաջին համարի տեղը։

Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter