
Մահացել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը
Մահացել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը:
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ: Պատիվ և երջանկություն էր լինել ՔՈ ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- ասված է գրառման մեջ։
****
Հայ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանը ծնվել է 1929թ. փետրվարի 11-ին: Ազարյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967թ.), Օլիմպիական խաղերի եռակի (1956թ., 1960թ.), աշխարհի (1954թ., 1958թ.), Ասիական խաղերի (1963թ.) և Եվրոպայի չեմպիոն։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Լուսանկարը՝ Վիգեն Մնոյանի
Մեկնաբանել