HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՔԿ-ում խուսափում են դատավորին առնչվող խնդրահարույց շինարարությունը կասեցնելուց

Քննչական կոմիտեում (ՔԿ) ընթացող քրեական վարույթի շրջանակում միջոցներ չեն ձեռնարկվում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտանիքին առնչվող խնդրահարույց շինարարությունը դադարեցնելու համար։ Սա պարզ է դառնում ՔԿ-ից ստացած մեր հարցման պատասխանից։ Զուգահեռաբար մեծ թափով ընթանում է քառահարկ շենքի շինարարությունը՝ ցածրահարկ տներով թաղամասում։

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընթացող կառուցապատման փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզել էինք, որ դրանցում բացակայում են հարևանների համաձայնության փաստաթղթերի բնօրինակները։ Կառուցապատումն իրականացնող ընկերությունը ղեկավարում էՎճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանի կինը։ Ավելին՝ դատավոր Կրկյաշարյանն անձամբ է ներգրավվել հարևանների համաձայնության փաստաթղթերը ստանալու գործընթացում։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին ուղղված գրավոր հարցումով հետաքրրքվել էինք՝ քրեական վարույթի շրջանակում արդյոք քննարկվե՞լ է շինարարությունը կասեցնելու հարցը։ ՔԿ տարածքային քննաչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը մեզ գրավոր պատասխանել է, որ նախաքննություն է ընթանում և որ ձեռնարկվում են ապացուցողական և վարույթային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ ՔԿ պաշտոնյան, հղում տալով նախաքննության գաղտնիությանը, հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել շինարարությունը կասեցնելու հարցի վերաբերյալ։

Կասկածելի հանգամանքներում շինթույլտվություն ստացած ընկերության ղեկավարի ամուսինը՝ դատավոր Արտակ Կրկյաշարյանը բարձր պաշտոն է զբաղեցրել նաև Քննչական կոմիտեում, որտեղ և քննվում է այս գործը։ Արտակ Կրկյաշարյանը 2018-2022 թթ․ զբաղեցրել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter