HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»․ մամուլի ասուլիս՝ դեսպանների մասնակցությամբ

2023թ. սեպտեմբերի 5-ին «Ազնավուր» կենտրոնում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն հանդես եկավ Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի առաջին մամուլի ասուլիսով։

Ասուլիսի մասնակիցներն էին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենքրանցը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Սլովակիայի Հանրապետության փոխդեսպան Պավոլ Պոպյակը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Գարիկ Նազարյանը և  «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ  Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը։

Իր բացման խոսքում Սոնա Հարությունյանը նշեց, որ ասուիլիսի բոլոր  մասնակիցները եղել են բիենալեի կողքին հիմնադրումից՝ 2017թ․-ից, մինչ օրս և հանդիասանում են գլխավոր գործընկերները։ Արդեն չորրորդ անգամ անցկացվող Երևանի գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի հիմնական գաղափարն է խթանել Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտը և բարձացնել երկրի վարկանիշը ժամանակակից արվեստի ոլորտում։ Այն սահմանել է մի ձևաչափ, որը բնորոշ է միայն միջազգային բիենալեներին, որի անցկացումը յուրաքանչյուր պետության համար մեծ առավելություն է։ Տասնյակ երկրներից, հարյուրավոր արվեստագետներ են մասնակցում «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ին, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, «Ազնավուր» կենտրոնում:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչն ընդգծեց նման լայնածավալ և կարևոր միջոցառման դերը քաղաքում մշակութային մթնոլորտի ձևավորման մեջ։ Շվեցարիայի, Գերմանիայի, Սլովակիայի դեսպան և փոխդեսպանները  նշեցին, իրենց երկրներում զարգացած գեղարվեստական տպագրության ոլորտի ներկայացուցիչների, հեղինակավոր արվեստագետների մասնակցությունը «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ին և ընդգծեցին Երևանյան բիենալեի արդեն  միջազգային հեղինակությունը։

Այս տարի Հայաստանում՝ տարածաշրջանում առաջին անգամ, տեղի է ունենալու գեղարվեստական տպագրության միջազգայն սիմպոզիում, որը կրում է «Հայաստանը տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն» հավակնոտ խորագիրը։ Այս համաժողովի ձևաչափը առաջարկել, մշակել և հետամուտ է եղել իրականացմանը  «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության ծրագրերի ղեկավար, համադրող և արվեստաբան Սոնա Հովհաննիսյանը։

Հայաստանում կերպարվեստի բնագավառում իր ծավալով և տարածաշրջանում միակ «Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023»-ի շրջանակում 2023թ․ սեպտեմբերի 12-ից 17-ը Հայաստանում միջազգային փորձագետների մասնակցությամբ տեղի կունենա «Հայաստանը` տարածաշրջանում Գեղարվեստական տպագրության կենտրոն» խորագրով միջազգային համաժողով։ Հրավիրյալ արվեստագետները ներկայացնելու են գեղարվեստական տպագրության մասին իրենց ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ փորձառությունները։ Անցկացվելու են վարպետության դասեր․ հայ ստեղծագործողները հնարավորություն են ունենալու համագործակցելու անվանի արվեստագետների հետ, ծանոթանալու գեղարվեստական տպագրության նոր տեխնիկաների և ուղղությունների հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter